ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Խաղաղասերների երգն ու պարը

Խաղաղասերների երգն ու պարը
25.04.2015 | 15:27

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և Շվեդիայից ժամանած «Հզոր զգացմունքներ» բալետային պարային խումբը ներկայացնում են ՝

«Բարեկամության կամուրջներ» համերգային ծրագիրը: Մասնակցելու են Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Մոլդովայից և ՈՒկրաինայից ժամանած «Երգենք և պարենք հանուն խաղաղության» ակցիայի ներկայացուցիչները: Խաղաղասիրական այս ծրագրի նպատակն է մշակույթի, արվեստի միջոցով խաղաղասեր հանրության բողոքն արտահայտել՝ ընդդեմ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող բռնությունների, պատերազմների և մարդկային խոշտանգումների, այդ թվում՝ Հայոց մեծ եղեռնի:
Գուցե նպատակը բարի է, բայց ակամայից հիշեցնում է էլի մի խաղաղասիրական անհարկի միջոցառում:
Անցյալ տարի ամռանը, երբ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված էր, Երևանում ծնունդ առավ «Ոչ պատերազմին» կոչով խաղաղության երթը, փորձելով հաշտեցնել հայերին ու ադրբեջանցիներին: Ակցիան համընդհանուր դժգոհություն առաջ բերեց:
Ինչևէ, խաղաղասերները երգելու և պարելու են մայիսի 3-ին, ժ. 19:00, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ